National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
01.09.2017
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
1 / 5

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Արմեն Աշոտյանի նախագահությամբ սեպտեմբերի 1-ին հրավիրված նիստում քննարկել է առաջիկա նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերին վերաբերող մի շարք հարցեր։

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը ներկայացրել է «ՀՀ կառավարության եւ Մոլդովայի Հանրապետության կառավարության միջեւ քաղաքացիների՝ առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։

Քննարկման արդյունքում քվեարկությամբ համաձայնագրին տրվեց դրական եզրակացություն նստաշրջանի եւ քառօրյայի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար։

Փոխնախարար Շավարշ Քոչարյանը քննարկման է ներկայացրել «ՀՀ կառավարության եւ միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի(ՄՔՄՄԿ) միջեւ ՀՀ-ում ՄՔՄՄԿ-ի կարգավիճակի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։

2016 թվականի նոյեմբերի 15-ին Երեւանում ստորգրված համաձայնագրի նպատակն է սահմանել ՄՔՄՄԿ եւ նրա անձնակազմի կարգավիճակը, արտոնություններնն ու անձեռնմխելիությունը Հայաստանի Հանրապետությունում։

ՄՔՄՄԿ իրավունք ունի հիմնելու իր ներկայացուցչությունը ՀՀ-ում եւ աշխատանքի ընդունելու իր գործունեության իրականացման համար անհրաժեշտ՝ տեղական եւ միջազգային անձնակազմ։

ՀՀ ճանաչում է ՄՔՄՄԿ միջազգային իրավաբանական անձի կարգավիճակը եւ իրավունակությունը ՀՀ-ում, մասնավորապես պայմանագրեր կնքելու, շարժական ու անշարժ գույք ձեռք բերելու, տիրապետելու եւ տնօրինելու, դատական հայց ներկայացնելու եւ որպես պատասխանող հանդես գալու։

Քննարկման արդյունքում պատգամավորները քվեարկությամբ դրական եզրակացություն են տվել օրենքի նախագծին նստաշրջանի եւ առաջիկա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար։

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը քննարկման է ներկայացրել «ՀՀ կառավարության եւ Բրազիլիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։

Օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն «ՀՀ կառավարության եւ Բրազիլիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը։

Քննարկման արդյունքում պատգամավորները դրական եզրակացություն են տվել օրենքի նախագծին նստաշրջանի եւ առաջիկա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար։

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը քննարկման է ներկայացրել «ՀՀ կառավարության եւ Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջեւ 2016 թվականի հոկտեմբերի 27-ին Փարիզում ստորագրված «ՀՀ եւ Եվրոպական միության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» 2013 թվականի ապրիլի 19-ին Բրյուսելում ստորագրված համաձայնագրի կիրարկող արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։

Օրենքը մշակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից։

Օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն ««ՀՀ կառավարության եւ Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջեւ 2016 թվականի հոկտեմբերի 27-ին Փարիզում ստորագրված «ՀՀ եւ Եվրոպական միության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» 2013թվականի ապրիլի 19-ին Բրյուսելում ստորագրված համաձայնագրի կիրարկող արձանագրության ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը։

Քննարկման արդյունքում պատգամավորները դրական եզրակացություն են տվել օրենքի նախագծին նստաշրջանի եւ առաջիկա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար։

Օրակարգային հարցերը սպառվելուց հետո ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի նախաձեռնությամբ հանձնաժողովին առաջարկվել է որոշում կայացնել ԱԺ Հայաստան-Բալկանյան երկրներ բարեկամական խումբ ստեղծելու մասին։

Քննարկման արդյունքում հանձնաժողովականները ընդունել են որոշում։

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը գործընկերներին է ներկայացրել տեղեկատվական բնույթի երեք հաղորդում։

Նույն օրը ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Խոսրով Հարությունյանի նախագահությամբ քննարկել է առաջիկա նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերում նախատեսված մի շարք հարցեր։

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Վոլոդյա Գասպարյանը քննարկման է ներկայացրել «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2016 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծը։

Մասնավորեցման պայմանագրերով 2016թվականի ընթացքում ներդրումային սոցիալական երաշխիքների ապահովման եւ այլ տիպի պարտավորություններ են ստանձնել 11 գնորդ։ Հինգ գնորդների կողմից ներդրումային պարտավորությունները կազմել են 341,5 մլն դրամ։

Սոցիալական երաշխիքների ապահովման մասով 5 գնորդի կողմից նախատեսվել է 66 աշխատատեղ, 4 գնորդ ստանձնել է այլ տիպի պարտավորություն։

Պարտավորությունները սահմանված ժամկետում կատարել են 3 գնորդ։ Կատարած ներդրումները նախատեսված 203,500 մլն դրամի փոխարեն կազմել են 212, 167 մլն ՀՀ դրամ։ Նախատեսված 66 աշխատատեղի փոխարեն ստեղծվել է 72 աշխատատեղ։

Քննարկման արդյունքում հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել օրենքի նախագծին նստաշրջանի եւ առաջիկա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար։

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը առաջին ընթերցման է ներկայացրել «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հարկերի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։

Հիմնական նպատակը հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների՝ հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարների գերազանցող մասը հարկ վճարողի գրավոր դիմումի հիման վրա այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցելու եւ վերադարձնելու հնարավորության ընձեռումն է։

Փաթեթը կյանքի կոչվելով՝ տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն կընձեռի հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների՝ հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարների գերազանցող մասը օգտագործել ավելի կարճ ժամկետներում՝ դրանով իսկ բարձրացնելով շրջանառու ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետությունը։

Քննարկման արդյունքում պատգամավորները դրական եզրակացություն են տվել օրենսդրական փաթեթին նստաշրջանի եւ առաջիկա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար։

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանն առաջին ընթերցման է ներկայացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Հիմնական նպատակը սննդամթերքի սանիտարական կանոնների եւ նորմերի պահպանման նկատմամբ իրականացված վերահսկողության ոլորտում թույլ տրված իրավախախտումների վերացման եւ կանխարգելման քաղաքականությանը վերաբերող օրենսդրության իրականացման եւ կիրառման արդյունավետության բարձրացումն է։

Օրենքի նախագծի ընդունմամբ կհստակեցվի, թե ինչ սանկցիա է կիրառվում մանրածախ առեւտրում եւ հանրային սննդի ծառայությունում՝ սանիտարական կանոնները եւ նորմերը չպահպանելու դեպքում։

Համակողմանի քննարկման արդյունքում օրենքի նախագծին տրվեց դրական եզրակացություն՝ նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար։





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am